Համայն Վրաստանին շնորհավորում եմ անկախության օրվա առթիվ, որը սերունդների պայքարի ձեռքբերումն է, նրա համար պետք է հոգ տանի յուրաքանչյուր քաղաքացի. Իլիա երկրորդ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը քաղաքացիներին շնորհավորում է Վրաստանի Անկախության օրվա առթիվ:
«Ես շնորհավորում եմ համայն Վրաստանին Անկախության օրվա առթիվ: Այս օրը մեր ազգի որոշիչ, ամենակարևոր օրն է: Դա սերունդների պայքարի արդյունք է, յուրաքանչյուր քաղաքացի պետք է հոգ տանի դրա մասին և իր աղյուսները դնի երկրի վերակառուցման համար:
Աստված օրհնի և հիշի Վրաստանի անկախության համար պայքարողներին:
Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ձգտում են հայրենիքի բարեկեցությանը», – ասված է Պատրիարքի շնորհավորական ուղերձում: