Համաշխարհային բանկը նախատեսում է ընդլայնել իր մասնակցությունը Մետաքսի ճանապարհի գաղափարի իրականացման գործում
Համաշխարհային բանկը նախատեսում է ընդլայնել իր մասնակցությունը Մետաքսի ճանապարհի գաղափարի իրականացման գործում

Համաշխարհային բանկը Մետաքսի ճանապարհի գաղափարի իրականացման գործում նախատեսում է ընդլայնել սեփական մասնակցությունը: Ինչպես և ֆինանսական ինչ մեխանիզմներով է համաշխարհային բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիան ներգրավվելու գործընթացին, Վրաստանի ֆինանսների նախարարի մեկնաբանմամբ, հայտնի կդառնա առաջիկայում:

Հենց այս թեմայի և ընդհանրապես, նոր Մետաքսի ճանապարհի գաղափարի շուրջ Վաշինգթոնում կայացել են բարձր մակարդակի քննարկումներ, որն անցկացվել է համաշխարհային բանկի նախաձեռնությամբ և դրան մասնակցել են Մետաքսի ճանապարհի գաղափարի զարգացմանը ներգրավված երկրների ֆինանսների նախարարները: Մամուկա Բախտաձեն այդ միջոցառմանը ներկա է գտնվել հատուկ հյուրի կարգավիճակով:

«Ուրախալի է, որ համաշխարհային բանկը պատրաստվում է ակտիվ ներգրավվել այս գաղափարի իրականացմանը, համապատասխանաբար, դա մեզ հնարավորություն կտա, որպեսզի ձեռք բերենք առավել ճկուն ֆինանսավորում՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար:

Այսօր մենք լսեցինք, որ համաշխարհային բանկը նախատեսում է ընդլայնել իր մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ուղի»-ի շրջանակներում և հավանաբար, մոտ ապագայում մենք տեղեկություն կունենանք ֆինանսական այն մեխանիզմների մասին, որոնց միջոցով նրանք կներգրավվեն այս ոլորտին»,- հանդիպման ավարտից հետո հայտարարել է Մամուկա Բախտաձեն՝ Առաջին ալիքի հետ զրույցում: