Կան շատ բաներ, որի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Մամուկա Բախտաձեին, կան նաև թերություններ. Թամար Չուգոշվիլի
Կան շատ բաներ, որի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Մամուկա Բախտաձեին, կան նաև թերություններ. Թամար Չուգոշվիլի

Կան շատ բաներ, որի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Մամուկա Բախտաձեին, կան նաև թերություններ», – այս մասին լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ, Թամար Չուգոշվիլին:

Չուգոշվիլին հայտարարում է, որ կառավարական փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություն հայտնի կդառնա վաղը:

«Մենք գիտակցաբար ձեռնպահ ենք մնում տեղեկատվություն տարածելուց, քանի դեռ տեղի չի ունենա այն հանդիպումը, որը կարևոր է նման տեղեկատվություն տարածելու համար: Գտնում եմ կան շատ բաներ, որի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Մամուկա Բախտաձեին, կան նաև թերություններ, որոնք նկատվում են կառավարության աշխատանքում: Ինձ համար շատ բաներ պարզվեցին, երբ սկսեցինք հանդիպումները շրջաններում և ի հայտ եկան հարցեր, որոնց լուծումը անհրաժեշտ է: Սակայն տարբեր ծրագրերը, որոնց վրա նա աշխատում էր, այդ թվում կրթության վերաբերյալ, մանկավարժների վարձատրության վերաբերյալ և այլն շատ կարևոր ծրագրեր էին: Կարելի է շատ բան ասել, սակայն ավելի լավ է նա անձամբ խոսի իր որոշման մասին»,-հայտարարել է Թամար Չուգոշվիլին: