Պետք է անենք հնարավորինս բևեռացումը նվազեցնելու համար և 2020 թվականի ընտրությունները պետք է լինեն մրցույթ՝ ծրագրերի ու մտքերի, այլ ոչ թե անպատվությունների և ատելության. Մամուկա Բախտաձե
Պետք է անենք հնարավորինս բևեռացումը նվազեցնելու համար և 2020 թվականի ընտրությունները պետք է լինեն մրցույթ՝ ծրագրերի ու մտքերի, այլ ոչ թե անպատվությունների և ատելության. Մամուկա Բախտաձե

Բևեռացմամբ, ծայրահեղականությամբ  և բացասական օրակարգով հաղթող կողմ կլինի միայն մեկը – բռնազավթիչ երկիրը,- այս մասին Մամուկա Բախտաձեն հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Սա շատ վտանգավոր իրադարձություն է, և մենք բոլորս պետք է ուշադիր լինենք: Ես հաճախ լսել եմ, որ նման քաղաքական բևեռացում նկատվել է նաև արևմտյան երկրներում, բայց դա մեզ համար արդարացում չէ: Նրանց համակարգերը կայուն են: Մենք ունենք այլ իրականություն և մարտահրավերներ, և բևեռացմամբ, ծայրահեղականությամբ ու բացասական օրակարգով հաղթող կողմ կլինի միայն մեկը – բռնազավթիչ երկիրը: Համապատասխանաբար ես սկզբունքորեն աջակցում եմ Բիձինա Իվանիշվիլիի հնչեցրած նախաձեռնությանը, որը վերաբերում է 2020 թվականի ընտրությունները ոչ միայն համամասնական համակարգով, այլև այսպես կոչված զրոյական պատնեշով անցկացնելուն, որպեսզի ցանկացած խմբի ձայնը լինի ներկայացված ապագա խորհրդարանում: Ավելին, թույլ տանք, որ նոր դեմքերը մտնեն վրաց քաղաքականություն», – ասել է Մամուկա Բախտաձեն: