Համարյա մեր բոլոր ՆԳ նախարարները հայտնվել են բանտում, այս ավանդույթը չի ավարտվելու Գախարիայով. Գիգի ՈՒգուլավա

Համարյա մեր բոլոր ՆԳ նախարարները հայտնվել են բանտում, այս ավանդույթը չի ավարտվելու Գախարիայով,-ասել է լրագրողներին Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցին ՝ «եվրոպական Վրաստանի» լիդերներից մեկը, Գիգի ՈՒգուլավան: ՈՒգուլավայի խոսքով, ՆԳ նախարար, Գիորգի Գախարիայի պաշտոնին թողնելը մեծ հանցանք է:

Դրա հետ մեկտեղ լրագրողը հարցրել է Գիգի ՈՒգուլավային, երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ նրա ուղղությամբ ցուցարարները նետել են շշեր:

«Չեմ ցանկանում մանրամասնել միջադեպը: Գիտենք, որ ուսանողական միությունը ՊԱԾ-ի շարունակությունն է: Դրան նայում եմ շատ ընդլայնված: երեկ ևդրա առաջին օրը կուսակցական ցույց չէր: Այստեղ գալիս են բազմաթիվ մարդիկ, ոմանց դուր չի գալիս ձեր ալիքի խորհրդանիշը, ոմանց դուք դուր չեք գալիս, ոմանք սա չեն սիրում, ոմանք սիրում են: Սա այնքան էմոցիոնալ է, որ որոշ լիդերներ միմյանց չեն բարևում, սակայն կանգնած են կողք կողքի, որ Իվանիշվիլիին թույլ չտան երկիրը հասցնի կործանման»,-հայտարարել է Գիգի ՈՒգուլավան: