Համաներման վրա մորատորիում հայտարարելը ևս մեկ անպատասխանատու քայլ է. Էլենե Խոշտարիա

Համաներման վրա մորատորիում հայտարարելը ևս մեկ անպատասխանատու քայլ է,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, Էլենե Խոշտարիան:

Նրա խոսքով, հիմնական խնդիրը համաներման համակարգում չէ, և հնարավոր է գոյություն ունենան կոռուպցիայի և նեպոտիզմի նշաններ:

«Այսօր ակնկալում էինք, որ նա կներկայացներ փաստեր, թե ինչի հիման վրա է ներում շնորհել ևս մեկ մարդասպանի, սակայն դրան հակառակ նա ընդհանրապես դադարեցրեց գործընթացը: Ինչու պետք է տուժեն նախագահի անպատասխանատվությունից այն մարդիկ, ովքեր իսկապես պետք է ստանան համաներում: Խնդիրը համակարգում չէ, նախագահը կարող է ներել ցանկացած մարդու, սակայն հասարակության մեջ հարց է ծագում, ինչու պետք է ներում շնորհես այնպիսի մարդու, որ մարդկանց էլ ավելի ցավացնես: Պատասխանը միակն է կամ նա դաժան է կամ ունի հետաքրքրություն»,-հայտարարել է պատգամավորը:

Էլենե Խոշտարիան գտնում է, որ պետք է անց կացվի հետաքննություն:

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին այսօր մորատորիում է հայտարարել համաներման վրա: Ինչպես նշել է նախագահը, համաներման հետ կապված օրենքը պետք է վերանայվի և մշակվի խորհրդարանում աշխատանքային խմբի կողմից: