Համամասնական ընտրական համակարգը մեր հասարակության ձեռքբերումն է, պարտավոր ենք անել հնարավորինս, որ մեծամասնությունը ետ չվերցնի այս օրինագիծը. Դավիթ Բաքրաձե
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները խորհրդարանի լիագումար նիստին, որտեղից հեռացել էին նիստի սկզբին, վերադարձել են և մասնակցել սահմանադրական փոփոխությունների համընդհանուր-ժողովրդական քննարկումների կազմակերպչական հանձնաժողովի հարցով քվեարկությանը:
Ինչպես հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ, Դավիթ Բաքրաձեն, համամասնական ընտրական համակարգին անցնելու կապակցությամբ սահմանադրական փոփոխությունները, հասարակության և երիտասարդության ձեռքբերումն է և այդ նախաձեռնությունը չպետք է ձախողվի:
«Քվեարկությանէ դրվել մի հարց, որը հասարակական առաջընթացի ձեռքբերում է և այն երիտասարդների ձեռքբերումը, ովքեր այս պահին բողոքում են Գիորգի Գախարիայի դեմ: Այս հարցերը վերաբերում են համամասնական ընտրական համակարգին անցնելուն: Այսպիսով մենք պարտավոր ենք, որ ընդունենք այս փոփոխությունները, որ հետո չասեն, որ ընդիմության ձայների պատճառով չի հաջողվում անցնել համամասնական ընտրական համակարգին: Մենք կմասնակցենք միայն այս քվեարկությանը և մեր դիրքորոշումը կգրանցենք մեր հասարակության ամենամեծ ձեռքբերման կապակցությամբ»,-հայտարարել է Բաքրաձեն: