Դավիթ Բաքրաձե. Շառլ Միշելի թողած բոլոր վեց կետերում կան վեց կարևոր թեմաներ, դրանցից ոչ մեկը չի կարող անտեսվել, ճիշտ չի լինի

13:57, 15.03.2021

Շառլ Միշելի թողած բոլոր վեց կետերում կան վեց շատ կարևոր թեմաներ, որտեղ մենք կարծում ենք, որ ոչ մի թեմա չի կարող անտեսվել, ճիշտ չի լինի, – ասաց «Եվրոպական Վրաստանի» անդամ Դավիթ Բաքրաձեն` Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո:

«Բանակցությունները նշանակում են, որ բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջման ու ճկունության: Իհարկե, կան սկզբունքային և արժեքավոր հարցեր, որոնց վերաբերյալ փոխզիջումը և ճկունությունը չեն կարող առնչվել հարցի բովանդակությանը, բայց կարելի է քննարկել հարցի ձևը, լուծման ուղին: Անկախ բովանդակությունից՝ միշտ կա փոխզիջում գտնելու և ցանկություն ունենալու դեպքում ճկուն լինելու եղանակներ: Այսպիսով, այս բանակցություններում պարոն Միշելի թողած բոլոր վեց կետերում կա վեց շատ կարևոր թեմաներ, որտեղ մենք կարծում ենք, որ թեմաներից ոչ մեկը չի կարող անտեսվել, և դա ճիշտ չի լինի:

Փաստաթղթում բոլոր վեց թեմաների շուրջ պետք է համաձայնություն ձեռք բերվի, ներառյալ արտահերթ ընտրությունները և քաղբանտարկյալների ազատումը: Բայց կրկնում եմ, եթե պատասխանատու բանակցություններ ես վարում, միշտ կա միջոց կողմերի համար ընդունելի համաձայնություն ձեռք բերելու՝ առանց ձևի փոխզիջման, այս գործընթացը շարունակվում է», – ասաց Դավիթ Բաքրաձեն:

Նմանատիպ