«Եվրոպական Վրաստանը» ԿԸՀ-ում գրանցել է Թբիլիսիի սակրեբուլոյի ընտրական ցուցակը
«Եվրոպական Վրաստանը» ԿԸՀ-ում գրանցել է Թբիլիսիի սակրեբուլոյի ընտրական ցուցակը

«Եվրոպական Վրաստանը» Թբիլիսիի սակրեբուլոյի ընտրական ցուցակը գրանցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Ցուցակը ԿԸՀ են ներկայացրել Լաշա Դոնաձեն և տասնյակի առաջին անդամ Գիորգի Նոնիաշվիլին:

«Եվրոպական Վրաստանի» ներկայացրած ցուցակում են՝ Գիորգի Նոնիաշվիլին, Դաթո Ժղենտին, Նինո Օրդենիձեն, Բեսո Դոնաձեն, Լաշա Ջանջղավան, Թեա Կոտուան, Գիորգի Բախտաձեն, Ալեքսանդր Գուրաբանիձեն, Մալորիտա Էդիշերաշվիլին, Թեյմուրազ Գվաձբայան:

«Եվրոպական Վրաստան»-ի անդամներն ասում են, որ թեկնածուները հաղթելու մեծ շանսեր ունեն: