«Եվրոպական Վրաստան» կուսակցությունն անց է կացնում քաղաքական խորհրդի նիստ: Հանդիպման հիմնական թեման ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար քաղաքական արշավի մեկնարկն է:
Կուսակցության ղեկավարներից մեկը, Գիգի Ծերեթելին ասում է, որ հանդիպմանը քննարկվելու է նաև խորհրդարան մտնել չմտնելու հարցը:
«Մենք չենք պատրաստվում ակտիվ աշխատել այս խորհրդարանում: Մենք վերջապես կլուծենք այս հարցը: Հետևաբար, մինչ այժմ ոչ ոք չի խոսում այն մասին, թե ով ինչ մանդատ կվերցնի:
Ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիր կուսակցությունների լուրջ համակարգումը ոչ միայն ցանկալի է, այլև անհրաժեշտ: Կարծում ենք, որ հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է կարողանա լավ համաձայնության, պրագմատիկ համաձայնության գա այն վայրերում, որտեղ կարելի է հասնել հաղթանակի: Հիմնական խնդիրն այն է, որ իշխող կուսակցությունը չհաղթահարի 43%-ի շեմը:
Եթե ընդդիմությունը ցանկանում է հասնել արդյունքի, ընդհանուր շահերից ելնելով, առանցքային վայրերում, որտեղ մենք լավ թեկնածուներ ունենք, որտեղ կարելի է հաղթանակի հասնել, դա պետք է արվի: Մենք պետք է հաշվի առնենք նախորդ ժամանակաշրջանի սխալները, երբ չհամաձայնեցված գործողությունները և ամեն տեղ սեփական թեկնածուները ամենուր լավ արդյունքներ չբերեցին ընդդիմության համար», – հայտարարել է Գիգի Ծերեթելին: