Ուկրաինան և Ռուսաստանը 160/160 բանաձևով գերիների փոխանակում են իրականացրել

17:13, 26.06.2026

Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել 160/160 բանաձևով. այս մասին սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ազատ արձակված անձինք, որոնց թվում կան զինվորականներ, Ազգային գվարդիայի անդամներ, պայմանագրայիններ և տրանսպորտային ծառայության ներկայացուցիչներ, գերության մեջ էին գտնվում 2022 թվականից։

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ նրանք պաշտպանում էին Մարիուպոլն ու «Ազովստալը», Ուկրաինայի տարածքները՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Կիևի, Չեռնիգովի և Սումիի ուղղություններով։

Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն (BBC), Ռուսաստանին հանձնված գերիների 93%-ը պայմանագրայիններ են, և 64%-ը կա՛մ դատվածություն է ունեցել, կա՛մ գտնվում է հետաքննության տակ։ Ազատ արձակված 160 անձանցից մեծ մասը գերության մեջ անցկացրել էր վեց ամսից պակաս ժամանակ։

Նմանատիպ