Չենք պատրաստվում միանալ հուշագրին, որը «Վրացական երազանքի» կողմից փուլերից մեկին ներկայացրած փաստաթղթի վատ տարբերակն է. Լևան Թարխնիշվիլի

13:56, 30.01.2021

Մենք Չենք պատրաստվում միանալ համաձայնագրին, որը «Վրացական երազանքի» կողմից փուլերից մեկին ներկայացրած փաստաթղթի վատ տարբերակն է,- այս մասին «Վրացական երազանքի» և «Մոքալաքեեբիի» կողմից ստորագրված հուշագրի վերաբերյալ, հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ, Լևան Թարխնիշվիլին:

Նրա խոսքով, նմանատիպ փաստաթուղթ իշխող թիմի կողմից ներկայացվել էր բանակցությունների փուլերից մեկում, որը մերժվել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

«Մենք, «Եվրոպական Վրաստանը», չենք պատրաստվում միանալ այս հուշագրին: Սա այն փաստաթուղթն է, որը «Վրացական երազանքի» կողմից ներկայացվել էր փուլերից մեկում, որը մերժվել է բոլոր ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Սա այդ փաստաթղթի ամենավատ տարբերակն է:

Մասնավորապես, վատթարացում է նկատվում, օրինակ, ընտրական վարչակազմի ձևավորման եղանակում, ավելացված է նախագահը, ավելացված է խորհրդարանը, դա արդեն անորոշ էր և ավելի անորոշ է դարձել, թե ինչ են փոխելու ընտրությունների ձևավորման կանոններում: Հետևաբար, մենք իրականում չենք պատրաստվում միանալ այս վատթարացված փաստաթղթին, մանավանդ որ բանակցությունների փուլերից մեկի ժամանակ ավելի լավ տարբերակներից մեկն արդեն մերժվել է»,- հայտարարել է Լևան թարխնիշվիլին:

Նա մեկնաբանել է նաև Ալեկո Էլիսաշվիլիի և Լևան Իոսելիանիի կողմից խորհրդարան մտնելու որոշումը:

«Ինչ վերաբերում է այնտեղ մտած երկու անձանց, ապա դրանք ինձ համար հետաքրքիր չեն ոչ որպես քաղաքական գործիչներ, ոչ էլ որպես անհատներ: Բոլոր մարդիկ, ովքեր մտնում են խորհրդարան «Վրացական երազանքի» անդամ են», – ասել է Թարխնիշվիլին:

Երեկ «Վրացական երազանքը» և «Մոքալաքեեբի» կուսակցությունը հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրության մեջ: Այս հարցում համաձայնության գալուց հետո Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին որոշեցին մտնել խորհրդարան:

Նմանատիպ