Համամասնական ընտրական համակարգը մեր հասարակության ձեռքբերումն է, պարտավոր ենք անել հնարավորինս, որ մեծամասնությունը ետ չվերցնի այս օրինագիծը. Դավիթ Բաքրաձե

14:44, 03.09.2019

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները խորհրդարանի լիագումար նիստին, որտեղից հեռացել էին նիստի սկզբին, վերադարձել են և մասնակցել   սահմանադրական փոփոխությունների համընդհանուր-ժողովրդական քննարկումների կազմակերպչական հանձնաժողովի հարցով քվեարկությանը:

Ինչպես հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ, Դավիթ Բաքրաձեն, համամասնական ընտրական համակարգին անցնելու կապակցությամբ սահմանադրական փոփոխությունները,  հասարակության և երիտասարդության ձեռքբերումն է և այդ նախաձեռնությունը չպետք է ձախողվի:

«Քվեարկությանէ դրվել մի հարց, որը հասարակական առաջընթացի ձեռքբերում է և այն երիտասարդների ձեռքբերումը, ովքեր այս պահին բողոքում են Գիորգի Գախարիայի դեմ: Այս հարցերը վերաբերում են համամասնական ընտրական համակարգին անցնելուն: Այսպիսով մենք պարտավոր ենք, որ ընդունենք այս փոփոխությունները, որ հետո չասեն, որ ընդիմության ձայների պատճառով չի հաջողվում անցնել համամասնական ընտրական համակարգին: Մենք կմասնակցենք միայն այս քվեարկությանը և մեր դիրքորոշումը կգրանցենք մեր հասարակության ամենամեծ ձեռքբերման կապակցությամբ»,-հայտարարել է Բաքրաձեն:

Նմանատիպ