Հանրային հեռարձակողը ցավակցում է Բաթումիում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Հանրային հեռարձակողը ցավակցում է Բաթումիում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հանրային հեռարձակողը Բաթումիում տեղի ունեցած ողբերգության պատճառով ցավակցություն է հայտնում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Ցանկանում ենք նաև նշել, որ վաղը Առաջին ալիքի ուղիղ եթերում 19:00-ին հեռարձակվելու 2017 թվականի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի, որը Վրաստանում անցկացվում է առաջին անգամ և համապատասխանաբար Հանրային հեռաձակողը, որպես մրցույթի պաշտոնական գործընկեր, բացի կազմակերպելուց, ունի նաև պարտավորություն՝ նկարահանել և մասնակից բոլոր երկրների հետ միասին ուղիղ եթերով փոխանցել հեռարձակման ազդանշանը:

Հատկանշական է, որ Առաջին ալիքը մրցույթի մեկնարկից առաջ պատրաստել է հավելյալ, տոնական ծրագրի ուղիղ եթերով հեռարձակում, որը ստեղծված իրադրության պատճառով չեղարկվել է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ի մրցույթին մասնակցելու համար Թբիլիսիում է գտնվում 16 երկրի շուրջ 500 ներկայացուցիչ, որոնք արդեն 6 ամիս է իրենց երկրում, և ավելի քան մեկ շաբաթ՝ Վրաստանում, աշխատում են, որպեսզի նոյեմբերի 25-26-ին հեռուստադիտողին նվիրեն անմոռանալի մանկական տոն:

Հանրային հեռարձակողը մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին: