Գուդաուրի - Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Գուդաուրի - Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

«Ուղևորներ տեղափոխելու համար նախատեսված 22-ից ավելի նստատեղերով (բացառությամբ վարորդի նստատեղի) տրանսպորտային միջոցները, կցովի և կիսակցովի բեռնատարները թունելներում կշարժվեն միակողմանի»,- նշվում է տեղեկատվության մեջ։