Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը 
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը 

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում, բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով (բուք և սահմանափակ տեսանելիություն) արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների  երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ նշված ճանապարհով այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության համաձայն՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։