Գրիպի վարակի դեպքերի քանակը նվազում է. Իաշվիլու կլինիկայի տնօրեն
Գրիպի վարակի դեպքերի քանակը նվազում է. Իաշվիլու կլինիկայի տնօրեն

Գրիպի վարակի դեպքերի քանակը նվազում է,- այս մասին լրագրողներին է հայտնել Իաշվիլու կլինիկայի տնօրեն Իվանե Չխաիձեն:

ՆՐա խոսքով, ինչպես շաբաթների, այսպես էլ օրերի ցուցանիշի համաձայն, գրիպի վարակի դեպքերի նվազեցման միտում կա:

«Գրիպից կամ գրիպանման հիվանդությունից Իաշվիլիի կլինիկայում բուժվում է 63 հիվանդ: Երեկ այս ցուցանիշը հավասար էր 72-ի»,- նշել է Չխաիձեն:

Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ գրիպի վարակի տվյալները կտրուկ ավելացած են:

Ինչպես նշել է Չխաիձեն, այս տարի A գրիպի վարակի լաբորատոր հաստատված 52 դեպք է եղել: