Իաշվիլիի կլինիկայի տնօրենը չի բացառում, որ մարտին փոքր ինչ կավելանա շնչառական վարակները
Իաշվիլիի կլինիկայի տնօրենը չի բացառում, որ մարտին փոքր ինչ կավելանա շնչառական վարակները

Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի տնօրենը չի բացառում, որ մարտ ամսվա ընթացքում հնարավոր է գրանցվի շնչառական վարակների աճ: Իվանե Չխաիձեի խոսքով,  գրիպի և գրիպի նման վարակների բռնկման երկրորդ գագաթը իհայտ կգա մարտ ամսին:

«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վիճակագրությունը, որը հրապարակվում է ամեն տարի, վկայում է, որ Վրաստանում գրիպի և գրիպի նման վարակները ունեն երկու գագաթնակետ: Առաջինը դեկտեմբեր և հունվար ամիսներն են, իսկ երկրորդը մարտը: Այսպիսով, մենք կարծում ենք, որ շնչառական վարակների մի փոքր աճ կարող է գրանցվել: Դա գրիպի վարակն է»,- ասել է Իվանե Չխաիձեն: