Գոգա Չխեիձեի երեք ռեկորդը և երկու մեդալը Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությանը (ֆոտոշարք)
Գոգա Չխեիձեի երեք ռեկորդը և երկու մեդալը Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությանը (ֆոտոշարք)

Վրաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Գոգա Չխեիձեն Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկմարտում նվաճել է բրոնզե, իսկ պոկում անվանակարգում արծաթե մեդալ և 23 տարեկանների միջև սահմանել է եվրոպայի երեք ռեկորդ:

67 կիլոգրամ անվանակարգում ելույթ ունեցող 22 ամյա վրաց ծանրորդը առաջին ռեկորդը սահմանել է պոկում ձևում, որտեղ նրան հաջողվել է բարձրացնել բոլոր երեք կշիռները (132,136,139): Ռեկորդային էր վերջին երրորդ մոտեցումը, երբ Չխեիձեն բարձրացրել է 139 կիլոգրամ: Արդյունքում այս ռեկորդը հաղթահարել է իտալացի Միրկո Զանին, ով Չխեիձեից հետո բարձրացրել է դեռ 140, որից հետո 142 կիլոգրամ: Վրաց մարզիկը այս քաշայինում զբաղեցրել է հինգերրորդ տեղը:

Չխեիձեի համար ավելի հուսալի էր երկրորդ անվանակարգը: Բրդումը նա մարզիչների որոշմամբ սկսել է 165 կիլոգրամով և այն ավարտել հաջող, որը նույն տարիքում ռեկորդի կրկնումն էր: Երկրորդ մոտենալուն նրան հաջողվել է բարձրացնել 169 կիլոգրամ և դրանով սահմանել նոր ռեկորդ: Ցավոք նրան երրորդ մոտեցման ժամանակ չի հաջողվել բարձրացնել 173 կիլոգրամ և նվաճել է արծաթե մեդալ:

Այս անվանակարգում ոսկե մեդալ է նվաճել ֆրանսիացի Բերնարդին Մատամը:

Հիշեցնենք, Բաթումիի սպորտի պալատում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Վրաստանին ևս մեկ մեդալ է բերել Շոթա Միշվելաձեն: Ապրիլի 7-ին 61 կիլոգրամ քաշայինում վրաց մարզիկը նվաճել է ոսկե մեդալ: