Վրաստանի համար մեծ պատիվ է, որ այստեղ անց է կացվում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի համար մեծ պատիվ է, որ այստեղ անց է կացվում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի համար մեծ պատիվ է, որ այստեղ անց է կացվում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը,-այս հայտարարությունը Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին արել է Բաթումիում, ծանրամարտի եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ:

«Ողջունում եմ բոլորին: Գտնում եմ, որ սա մեծ օր է Բաթումիի և ողջ Վրաստանի համար: Վրաստանի համար մեծ պատիվ է, որ այստեղ անց է կացվում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Սա նշանակում է, որ Վրաստանը իր տեղն է զբաղեցրել այս մարզաձևում և ձեռք բերել միջազգային մարզական համադաշնության վստահությունը:

Սա մեր մարզիկների հաջողության շնորհիվ է, որոնց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Բաթումիում այսօր բացվել է ծանրամարտի եվրոպայի առաջնությունը: