Սալոմե Զուրաբիշվիլին անարդարություն է անվանել այն փաստը, որ ծանրորդ Թաթիա Լորթքիփանիձեն չի մասնակցում ծանրամարտի եվրոպայի առաջնությանը
Սալոմե Զուրաբիշվիլին անարդարություն է անվանել այն փաստը, որ ծանրորդ Թաթիա Լորթքիփանիձեն չի մասնակցում ծանրամարտի եվրոպայի առաջնությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անարդարություն է անվանել այն փաստը, որ ծանրորդ Թաթիա Լորթքիփանիձեն չի մասնակցում ծանրամարտի եվրոպայի առաջնությանը:

Ինչպես նախագահը նշել է լրագրողների հետ զրույցի ժամանակ, Լորթքիփանիձեն մրցմանը չի մասնակցում խիստ կարգապահական պատժի պատճառով և դրանից տուժում է երկիրը:

Նախագահը այս հարցի շուրջ զրուցել է նաև բացման արարողության ժամանակ: «Ինչպես կին նախագահ ցանկանում եմ ցավով նշել, որ մեր հայտնի մարզուհիներից մեկը հնարավորություն չունի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հույս ունեմ, որ կապված չէ խտրականության հետ»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին բացման արարողության ժամանակ:

Բաթումիում այսօր բացվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Բացման արարողությանը խոսքով ելույթ է ունեցել նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին: