Գոչա Լորթքիփանիձեին ընտրել են Հաագայի միջազգային քրեական դատարանի տուժածների հիմնադրամի տնօրինությունում

Հաագայի միջազգային քրեական դատարանի տուժածների հիմնադրամի տնօրինությունում Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Գոչա Լորթքիփանիձեին ընտրել են 123 պետության ներկայացուցչի աջակցությամբ:

Տվյալ պաշտոնին ընտրված անձի մանդատը երկամյա է, իսկ տնօրեինությունը բաղկացած է հինգ անդամից:

Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկությամբ, Գոչա Լորթքիփանիձեն առաջին վրացին է, ում այս հիմնադրամում ընտրել են արևելյան Եվրոպայի երկրների համար նախատեսված կվոտայով: Նա նշված պաշտոնում փոխարինել է Բոսնիա Հերցեգովինայի ներկայացուցչին: