Գիտանաս Նաուսեդա. Ես զրուցել եմ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ և խորը մտահոգություն հայտնել Վրաստանի ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ
Գիտանաս Նաուսեդա. Ես զրուցել եմ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ և խորը մտահոգություն հայտնել Վրաստանի ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջև կայացել է հեռախոսազրույց։ Գիտանաս Նաուսեդան այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։

Լիտվայի նախագահի խոսքով՝ Զուրաբիշվիլիի հետ զրույցում նա մտահոգություն է հայտնել Վրաստանի ժողովրդավարական անկման կապակցությամբ։

«Քիչ առաջ հեռախոսով զրուցեցի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Ես արտահայտեցի իմ խորը մտահոգությունը Վրաստանի ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։ Վրաստանը սպառնում է կրկնել Բելառուսի սցենարը: Լիտվան վճռականորեն աջակցում է Վրաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւին։

Լիտվան ամուր կանգնած է վրաց ժողովրդի կողքին իր եվրոպական ճանապարհին։ Անդամակցության բանակցությունների դադարեցումը հակասում է նրանց կամքին և ծառայում է Ռուսաստանի շահերին»,- գրել է Գիտանաս Նաուսեդան։