Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով ձերբակալված հինգ անձի դատական գործընթացը կշարունակվի մեղադրող կողմի վկաների հարցաքննությամբ
Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով ձերբակալված հինգ անձի դատական գործընթացը կշարունակվի մեղադրող կողմի վկաների հարցաքննությամբ

Մցխեթայի շրջանային դատարանում վերսկսվելու է Գիորգի Շաքարաշվիլիի կանխամտածված սպանության գործով ձերբակալված հինգ անձանց դատական գործընթացը: Նիստը կշարունակվի մեղադրող կողմի վկաների հարցաքննությամբ:

Մեղադրյալներից մեկի փաստաբան, Բեքա Նեմսիծվերիձեի հայտարարությամբ, նշված քրեական գործում կա շուրջ 100 վկա, սակայն նրանցից ոչ մեկը հարձաքննության արձանագրությունում չի խոսում սպանության փաստի մասին: Ինչպես հայտարարել է Բեքա Նեմսիծվերիձեն, վկաները տեղեկություն չունեն դեպքի մասին:

«Մենք շարունակում ենք Մցխեթայի շրջանային դատարանում 109-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը: Հարցաքննվելու են վկաները: Մեզ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ վկաներին է բերելու մեղադրող կողմը, կամ քանի վկայի: Այնուամենայնիվ, դա մեզ համար նշանակություն չունի, քանի որ նրանցից ոչ ոք ուղղակի վկա չէ: Գործում նշված վկաներից ոչ մեկը չի խոսում այն ​​հանգամանքների մասին, որոնք կօգնեն մեղադրող կողմին ապացուցել մեղքը: Հետևաբար, մենք որևէ վկայի չենք կարևորում, որպեսզի նախապես պատրաստվենք նրանց հարցաքննությանը: Բոլոր ապացույցներն արդեն ներկայացվել են, նոր ապացույցներ չեն ներկայացվելու և մենք ուսումնասիրում ենք մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները: Դրանից հետո մենք կանցնենք պաշտպանական կողմի ապացույցներին»,- հայտարարել է փաստաբանը: