Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Վրաստանում ՀՀ դեսպանին
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Վրաստանում ՀՀ դեսպանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ծանաչողական բնույթի հանդիպում է անցկացրել Հայաստանի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ:

Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, խոսքը վերաբերել է երկու երկրների միջև առկա համագործակցությանը: Կողմերը ողջունել են երկկողմ հարաբերությունների զարգացման աճող դինամիկան և նշել, որ այդ մասին են վկայում բարձր մակարդակի երկկողմ այցերը: Այս համատեսքտում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Վրաստան, որը կայանալու է դեկտեմբերի 25-26-ին և Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն, որը կայանալու է հաջորդ տարվա սկզբում:

Գիորգի Կվիրիկաշվիլին Ռուբեն Սադոյանին շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու առիթով և նրան մաղթել արդյունավետ գործունեություն: