Գիորգի Կվիրիկաշվիլիլին ցավակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին
Գիորգի Կվիրիկաշվիլիլին ցավակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիլին Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած ողբերգության պատճառով ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած ողբերգության պատճառով, որն ավարտվել է մահվան ելքով: Դժբախտաբար, այդ թվում կան երեխաներ: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, ֆրանսիացի ժողովրդին և կառավարությանը: Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Վրաց ժողովուրդը և կառավարությունը նրանց կողքին է այս փորձության պահին»,- ասվում է վարչապետի ցավակցական նամակում:

Ֆրանսիայի հարավային մասում, Իսպանիայի հետ սահմանին դպրոցական ավտոբուսը բախվել էր գնացքին: Բախման արդյունքում, ավտոբուսը կիսվել էր երկու մասի:

Միջադեպը տեղի է ունեցել երկաթգծի անցումային կետում: Ավտոբուսը տեղափոխում էր դպրոցականներին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Պերպինիանում գնացքի և դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա:

Տուժել է ավելի քան 20 աշակերտ, նրանցից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ավտոբուսում գտնվող աշակերտների տարիքը 11-ից 15 տարեկան է: