Մայք Պոմպեոյի շատ կարևոր այցի ժամանակ երևաց ռազմավարական գործընկերոջ համար Վրաստանի կարևորությունը. Գիորգի Գախարիա

11:50, 19.11.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար, Մայք Պոմպեոյի այցն չափազանց կարևոր էր, որի ընթացքում երևաց Վրաստանի կարևորությունը ռազմավարական գործընկերոջ համար, Վրաստանի հետագա զարգացման կարևորությունը և եվրաատլանտյան կուրսը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է այսօրվա կառավարության նիստում, որտեղ արձագանքել է Մայք Պոմպեոյի Վրաստան կատարած այցին:

Ինչպես նշել է վարչապետը, այցը տեղի է ունեցել նշանակալից ժամանակ:

«Պետքարտուղարի այցն ավարտված է, չափազանց կարևոր այց, ինչպես նաև կարևոր ժամանակ: Հիմնական թեմաները, որոնք քննարկվել են դա մեր երկրների ռազմավարական գործընկերության խորացումն է, տարածաշրջանային անվտանգության խնդիրներն ու ԱՄՆ-ի և Վրաստանի համագործակցության կարևորությունը տարածաշրջանային գործընթացներում, ինչպես նաև Վրաստանի դերը տարածաշրջանում ընթացող գործընթացներում», – հայտարարել է վարչապետը:

Ըստ նրա, ամենակարևորն այն է, որ պետքարտուղարը, ամերիկացի ժողովրդի և կառավարության անունից, վերահաստատեց իր անսասան աջակցությունը Վրաստանի ժողովրդին՝ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, եվրաատլանտյան զարգացման, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման տեսանկյունից:

«Ընդգծվել է Վրաստանի համար կայուն զարգացման, ժողովրդավարացման գործընթացի ու ինստիտուտների ամրապնդման կարևորությունը: Ի վերջո, մենք համաձայնեցինք, որ պետք է էլ ավելի խորացնենք ռազմավարական գործընկերությունը `հիմնված ընդհանուր արժեքների, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը և ընդհանուր ռազմավարական շահերը: Սա չափազանց կարևոր այց էր, որի ընթացքում բացահայտվեց Վրաստանի կարևորությունը ռազմավարական գործընկերոջ համար, Վրաստանի հետագա զարգացման կարևորությունը և եվրաատլանտյան կուրսը: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է երկրի հաջող քաղաքականությունը, կառավարության կողմից իրականացվող եվրոպական և եվրաատլանտյան զարգացման տեսանկյունից», – հայտարարել է Գախարիան:

Նմանատիպ