Գիորգի Գախարիան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթում է շուտափույթ ապաքինում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթում է շուտափույթ ապաքինում:
Կառավարության ղեկավարը «Թվիթերում» գրում է, որ բրիտանացի ժողովուրդը և կառավարությունը նոր կորոնավիրուսը և այս մարտահրավերը կհաղթահարեն այնպես, ինչպես դա հաջողվել է անել ազգի ողջ պատմության ընթացքում:
«Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից շուտափույթ ապաքինում եմ մաղթում Բորիս Ջոնսոնին: Վստահ ենք, որ բրիտանացի ժողովուրդը և կառավարությունը նոր կորոնավիրուսը և այս մարտահրավերը կհաղթահարեն այնպես, ինչպես դա հաջողվել է անել ազգի ողջ պատմության ընթացքում»,- նշում է Գիորգի Գախարիան: