Գիորգի Գախարիան կոչ է անում քաղաքացիներին օգտվել «Stop Covid» հավելվածքով, որը նրանց զգուշացնում է վարակված անձի հետ հնարավոր շփման մասին
Գիորգի Գախարիան կոչ է անում քաղաքացիներին օգտվել «Stop Covid» հավելվածքով, որը նրանց զգուշացնում է վարակված անձի հետ հնարավոր շփման մասին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է անում քաղաքացիներին օգտվել «Stop Covid» հավելվածքով, որը նրանց զգուշացնում է վարակված անձի հետ հնարավոր շփման մասին:

Ինչպես հայտարարել է կառավարության ղեկավարը, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ միասին կլինիկաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, առողջապահության նախարարության կողմից ստեղծված հավելվածքը, համապատասխան կառույցների հետ միասին, վարակվածների շփումների արագ բացահայտման գործընթացում լրացուցիչ և կարևոր գործիքներից մեկն է:

«Մեզ համար ամենակարևորն է արագորեն ստուգել վարակվածներին և հաստատել նրանց շփումները, որոնց վրա աշխատում են համապատասխան կառույցները, և արագ մեկուսացնել այդ մարդկանց: Դրա համար շատ լավ հավելվածք է« Stop Covid»-ը, որը պատրաստել է առողջապահության նախարարությունը: Ես նույնպես ներբեռնել եմ այս ծրագիրը հեռախոսիս մեջ և պետք է հորդորենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվում են հիվանդանոցում, որ ներբեռնեն այս ծրագիրը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: