Գիորգի Գախարիան իրեն լավ է զգում, այսօր համակարգող խորհրդի նիստը անց է կացվել իր գլխավորությամբ. Մաիա Ցքիթիշվիլի
Գիորգի Գախարիան իրեն լավ է զգում, այսօր համակարգող խորհրդի նիստը անց է կացվել իր գլխավորությամբ. Մաիա Ցքիթիշվիլի

Գիորգի Գախարիան իրեն լավ է զգում: Այսօր համակարգող խորհրդի նիստը անց է կացվել նրա գլխավորությամբ,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մաիա Ցքիթիշվիլին:

Նրա խոսքով, վարչապետը շարունակում է աշխատել տնից:

«Պարոն Գիորգին իրեն լավ է զգում: Այսօր համակարգող խորհրդի նիստը անց է կացվել նրա գլխավորությամբ: Հետևաբար, նա շարունակում է աշխատել տնից:

Տիկին Նաթիա Թուրնավան և պարոն Միխեիլ Չխենկելին գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց մոտ այս պահին կորոնավիրուս չի ախտորոշվել, իրենց լավ են զգում: Որքան գիտեմ, տիկին Նաթիան, և պարոն Միխեիլը սպասում են թեստի պատասխաններին:

Ինչպես գիտեք, կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի մոտ նույնպես հաստատվել է կորոնավիրուս և նա շարունակում է աշխատել տնից: Բոլորն էլ շատ ակտիվ ներգրավված են աշխատանքային գործընթացում»,- հայտարարել է Ցքիթիշվիլին: