Գիորգի Գախարիան հանդիպել է ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ապարատի ղեկավարին

14:18, 20.02.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ապարատի ղեկավարի հետ հանդիպմանը արձագանքել է «թվիթեր» սոցիալական ցանցում:

Կառավարության ղեկավարը նշում է, Քրիստոֆեր Սոչայի հետ ունեցել է կառուցողական հանդիպում:

«Պատիվ ունեի հանդիպել ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի հետ: Քննարկեցինք ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և եվրաատլանտյան ձգտումներին, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերության խնդիրները: Բացի այդ, մենք կառուցողական երկխոսություն ենք ունեցել Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի վերաբերյալ»,- գրել է Գիորգի Գախարիան:

Նմանատիպ