Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ապաքինվել է:
Վարչապետի մամուլի ծառայության տեղեկությամբ, PCR թեստի պատասխանը, որը հանձնել է կառավարության ղեկավարը, բացասական է: Հետևաբար, Գիորգի Գախարիան շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմով:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի մոտ կորոնավիրուսը հաստատվել է նոյեմբերի 2-ին: