Գիորգի Գախարիա. Նախագահին չեն լեգիտիմացնում ատրիբուտները, շենքը, բողոքի ցույցը իջեցնելով շենքից դուրս գալու-մնալու մակարդակի և նստավայրը ֆիզիկապես պաշտպանելու գաղափարը արժեզրկում է բողոքը
Գիորգի Գախարիա. Նախագահին չեն լեգիտիմացնում ատրիբուտները, շենքը, բողոքի ցույցը իջեցնելով շենքից դուրս գալու-մնալու մակարդակի և նստավայրը ֆիզիկապես պաշտպանելու գաղափարը արժեզրկում է բողոքը

Ատրիբուտները նախագահին լեգիտիմություն չեն տալիս, հատկապես շենքը, լեգիտիմության աղբյուրը ժողովրդի վստահությունն է, բողոքը շենքից դուրս գալ-մնալու մակարդակի իջեցնելը և նստավայրը ֆիզիկապես պաշտպանելու գաղափարը արժեզրկում է բողոքը,- այս մասին հայտարարել է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» առաջնորդ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով՝ Ռուսթավելի պողոտայում մարդիկ շատ ավելի մեծ ու կարեւոր արժեքներ են պաշտպանում, դրա համար էլ բողոքի ակցիան հաջողված է։

«Ատրիբուտները նախագահին լեգիտիմություն չեն տալիս, հատկապես շենքը, լեգիտիմության աղբյուրը ժողովրդի վստահությունն է, բողոքը շենքից դուրս գալ-մնալու մակարդակի իջեցնելը և նստավայրը ֆիզիկապես պաշտպանելու գաղափարը արժեզրկում է բողոքը։ Մարդիկ շատ ավելի մեծ և կարևոր արժեքներ են պաշտպանում, դրա համար էլ բողոքի ակցիան հաջողված է։ Մենք պետք է զգուշորեն վերաբերվենք մարդկանց: Հավատքին հաղթանակի հանդեպ: Միասնությանը բողոքի նպատակների և արժեքների շուրջ: Միայն այդպես բողոքի ակցիան իսկապես ընդգրկուն կդառնա։ 1. Անվերապահորեն ազատ արձակեք բոլոր ապօրինի կալանավորված քաղաքական պատանդներին: 2. Ժամանակին հայտարարեք նոր ընտրությունների կոնկրետ օրը»,- գրել է Գիորգի Գախարիան սոցցանցում։