Գիորգի Գախարիա. Կասկածելի տղամարդը Թբիլիսի է ժամանում շատ կասկածելի պահին և կասկածելի հանդիպումներից հետո շատ կասկածելի հայտարարություն անում
Կասկածելի տղամարդը կասկածելի ժամանակ գալիս է Թբիլիսի և կասկածելի հանդիպումներից հետո շատ կասկածելի հայտարարություն անում,- այս մասին սոցցանցում հրապարակված տեսանյութում նշել է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան՝ արձագանքելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի այցին Վրաստան:
«Եթե Բիձինա Իվանիշվիլին կարծում է, և թվում է, թե կարծում է, որ նման քաղաքական կեղծիքներով ինքը կկարողանա որոշակի լեգիտիմություն տալ անօրինական ռեժիմին, իհարկե, դրանից ոչինչ չի ստացվի։ Դա ուղղակի անիմաստ ջանք է: Եթե լուրջ խոսենք, իհարկե, նրանց միայն մի բան կարող եմ խորհուրդ տալ: Անվերապահորեն, անհապաղ ազատ արձակեք ցույցերից հետո բոլոր ապօրինի ձերբակալվածներին։ Իհարկե, անմիջապես խոսեք վրաց ժողովրդի հետ և անմիջապես նշանակեք նոր ընտրությունների կոնկրետ ամսաթիվ»,- ասել է Գիորգի Գախարիան։
Գիորգի Գախարիան այսօր սոցցանցում կիսվել է Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի՝ «Օտարերկրյա ազդեցության» օրենքի վերաբերյալ այսօրվա ասուլիսում արած հայտարարությունը։ Գախարիան գրել է. «Կարծում եմ՝ Իվանիշվիլին Ալեն Բերսեին ևս խոստացել է փոխվարչապետի պաշտոնը»։