Գիորգի Գախարիա. Կարող ենք ասել, որ լիովին վերահսկվում է համավարակի տարածումը և դրա արագությունը
Գիորգի Գախարիա. Կարող ենք ասել, որ լիովին վերահսկվում է համավարակի տարածումը և դրա արագությունը

Այսօր կարող ենք ասել, որ երկրում լիովին վերահսկվում է համաճարակային վիճակը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ խորհրդարանի նիստին:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, այսօր խորհրդարանում լիարժեք կազմով են համակարգող խորհրդի ներկայացուցիչները և պատրաստ են պատասխանել հարցերին:

«Ուղիղ 102 տարի առաջ Վրաստանում հիմնադրվեց առաջին ազգային խորհրդարանը: Համապատասխանաբար, այսօր խորհրդարանի գործառույթը երկրում, դրա զարգացման գործում, առօրյայում շատ կարևոր է:  Անհնար էր չգալ և չպատասխանել հարցերին: Այսօր ամենահրատապը, որը հետաքրքրում է մեր քաղաքացիներին, դա գլոբալ համավարակն է: Պատրաստ ենք խոսել այս թեմայով, մեզ համար փակ թեմաներ չկան: Այսօր ոչ ոք չգիտի, ինչպիսին կլինի աշխարհը տնտեսական և սոցիալական առումով, սա մեզ համար եղել է ամենամեծ մարտահրավերը: Ճգնաժամին դեմ առ դեմ հանդիպելուց հետո մեր հիմնական խնդիրը դարձավ, ձեռնարկել քայլեր, որն այս ճգնաժամը մեր երկրի համար կվերածեր հնարավորության: Այսօր կարող ենք ասել, որ երկրում լիովին վերահսկվում է համաճարակային վիճակը: Դրա հնարավորություն է մեզ տալիս այսել այն, որ վերջին շաբաթների ընթացքում նոր վարակակիրների թիվը չի անցել տասնյակներից: Մենք այսօր պաշտոնապես կարող ենք ասել, որ դեպքերն արձանագրվում են արդեն կառավարության կողմից վերահսկվող օջախներից, այդ թվում՝ կարանտինային գոտիներից, կլաստերներից: Կարող ենք ասել, որ համավարակի տարածումը և դրա արագությունը լիովին վերահսկվում է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: