Գիորգի Գախարիա. Չպետք է թուլանանք, այլ պետք է բարձրացնենք կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի արդյունավետության մակարդակը
Գիորգի Գախարիա. Չպետք է թուլանանք, այլ պետք է բարձրացնենք կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի արդյունավետության մակարդակը

Չպետք է թուլանանք, հանգստանանք և պետք է բարձրացնենք կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի արդյունավետության մակարդակը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, Առողջապահության միջազգային կազմակերպությունը արդյունավետ է գնահատել Վրաստանի կառավարության և առաջին հերթին, առողջապահության նախարարության գործողությունները վարակի դեմ պայքարի տեսանկյունից:

«Սրանք լոկ խոսքեր չեն և սա արդյունք է, որն այսօրվա դրությամբ գրանցել է Վրաստանը: Իհարկե, բոլորս պետք է հիշենք, որ սա գլոբալ մարտահրավեր է և մենք չպետք է թուլանանք, հանգստանանք և պետք է բարձրացնենք համատեղ պայքարի արդյունավետության մակարդակը: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք պարտավոր ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին, սահմանապահներին և մաքսավորներին»,- հայտարարել է վարչապետը: