Գիորգի Գախարիա. Այս վարակն էլ կհաղթահարենք, սակայն մեր էկոնոմիկան պետք է լինի այնպիսի վիճակում, որ արագորեն կարողանանք վերականգնել կորցրած դիրքերը
Այս վարակը կհաղթահարենք, այս իրավիճակից դուրս կգանք, սակայն մեր էկոնոմիկան պետք է լինի այնպիսի վիճակում, որ արագորեն կարողանանք վերականգնել կորցրած դիրքերը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, կառավարում են իրավիճակը, որպեսզի վարակի տարածման գագաթնակետը լինի կառավարելի:
«Գագաթնակետը կախված է այն բանից, թե ինչպիսին կլինի մեր կառավարման որակը: Սա շատ կարևոր է: Մեր նպատակն է, որ գագաթնակետին չհասնենք: Երբ ասում ենք, քաղաքացիական ինքնագիտակցություն, պատասխանատվություն, սրանք զուտ բարձրաձայն ասված խոսքեր չեն: Մեր խնդիրը կայանում է նրանում, որ որքան հնարավոր արդյունավետորեն կարողանանք պայքարել՝ նվազագույն զոհողության արդյունքում: Այս վարակը կհաղթահարենք, այս իրավիճակից դուրս ճգանք, սակայն մեր էկոնոմիկան պետք է լինի այնպիսի վիճակում, որ արագորեն կարողանանք վերականգնել կորցրած դիրքերը»,- հայտարարել է Գախարիան: