Գիա Վոլսկի. Լավ կլինի, եթե վաղը, վարչապետի խորհրդարանական ելույթին ընդդիմությունը քաղաքական կրկեսի տեսարան չսարքի

13:15, 25.06.2020

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, լավ կլինի, եթե ընդդիմությունը վաղը ներկա գտնվի վարչապետի խորհրդարանական ելույթին և քաղաքական կրկեսի տեսարան չսարքի:

«Դա նրանց մեկ, երկու անգամ չի հաջողվել, այժմ ևս ցանկանում են վրեժխնդիր լինել, սակայն եթե լինի գործնական քննարկում, քանի որ վարչապետը պատրաստվում է բազմաթիվ հարցեր ներկայանցել, լավ կլինի: Հույս չունեմ, սակայն բոլորին կոչ եմ անում, առանձնապես ընդդիմությանը, լինել քննադատող, սակայն՝ գործնական»,- նշել է Վոլսկին:

«Ազգային շարժմումը» և «Եվրոպական Վրաստանը» հայտարարել են քաղաքական բոյկոտ և լիագումար նիստերին ներկա են ըստ իրենց ցանկության: Նրանք պատրաստվում են ներկա գտնվել վաղնա նիստին, որտեղ վարչապետ Գիորգի Գախարիան պետք է հանդես գա տարեկան հաշվետվությամբ:

Նմանատիպ