Ղվարելիում վնասել են Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրական պաստառները
Ղվարելիում վնասել են Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրական պաստառները

Ղվարելիի մունիցիպալիտետում վնասել են Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրական պաստառները:

Ղվարելիում և մունիցիպալիտետի գյուղերում պաստառները հիմնականում պոկված են, կան նրա վրա կպցված են Գրիգոլ Վաշաձեի պաստառները, որոշ մասի վրա գրված է դավաճան:

Ինչպես առաջին ալիքին ասել է Ղվարելիում «վրացական երազանքի» կազմակերպության ղեկավարը, ընտրական պաստառները անհայտ անձինք վնասել են ուշ գիշերին: