Ղազախստանի փոխվարչապետ. Ակտաուում ավիավթարի նախնական պատճառը հնարավոր չէ պարզել, մասնագետները աշխատանքներ կիրականացնեն և հետո պարզ կդառնա.
Անհնար է պարզել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի նախնական պատճառը,- ասել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը։ Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նույնիսկ նախնական պատճառը հնարավոր չէ պարզել, քանի որ դրա համար կան մասնագետներ, աշխատանքներ կիրականացնեն, հետո պարզ կդառնա։ Հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա։
Փոխվարչապետը նշել է, որ ինքնաթիռը Ղազախստանի օդային տարածք է մտել տեղական ժամանակով 11:02-ին, սակայն նրա հետ կապը կորել է 11:28-ին, իսկ միջադեպը տեղի է ունեցել 11:37-ին։
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Բաքվից թռչում էր Գրոզնո և փոխել էր ուղղությունը, վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Միջադեպի հետևանքով 35 մարդ է զոհվել, և հետաքննություն է տարվում, թե ինչն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը։ Միջադեպի պատճառով Ադրբեջանում դեկտեմբերի 26-ը սգո օր է հայտարարվել։