Գերմանիայի գերագույն օրենսդրական մարմինը խստացնում է օրենքը ապաստան փնտրողների համար: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Ինչպես հայտնի է, փախստականների կարգավիճակ շնորհելու ցանկացողների դիմումները վերստուգվելու են երկրորդ անգամ: Ընդհանուր առմամբ, մինչև 2020 թվականը համապատասխան ծառայությունները 800 հազար փախստական պատմություն ուսումնասիրելու են երկրորդ անգամ:
Համապատասխան օրինագիծը Բունդեսթագը ընդունել էր նոյեմբերի 8-ին: Փոփոխություններին աջակցել է «Ազատ ժողովրդավարական կուսակցությունը» և «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» ձախային պոպուլիստների կուսակցությունը: Իմիգրացիոն օրենքի խստացման դեմ են հանդես եկել ձախային կուսակցությունը և «Կանաչների կուսակցությունը»: