Գերմանիայում կուսակցությունները համաձայնեցրել են կոալիցիայի ստեղծումը
Գերմանիայում երեք առաջատար կուսակցությունները համաձայնեցրել են Բունդեսթագում կոալիցիայի ստեղծումը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով խորհրդակցությունների մասնակիցներին։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բանակցությունների մասնակիցների մոտ կան ևս մի քանի հարցեր, որոնք պետք է կարգավորել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիլլի-Բրանդտ-Հաուս շենքում, որտեղ գտնվում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբ-բնակարանը, կոալիցիայի ձևավորման մասին բանակցություններ են սկսվել իշխող կուսակցությունների՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև։
Սկզբում բանակցություններն ընթացել են անհաջող, քանի որ սոցիալ-դեմոկրատները դեմ են եղել միասնական կոալիցիայի ստեղծմանը, սակայն այնուհետև կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք բաց են հետագա բանակցությունների համար։
Հաղորդվում է, որ առաջիկայում երեք կուսակցությունների առաջնորդները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։