Գերմանիայի հարավ-արևմուտքում, այսօր՝ հունվարի 16-ի առավոտյան ավտովթարի հետևանքով տուժել է առնվազն 47 մարդ, փոխանցում է DW-ն:
Դպրոցական ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել, բախվել մի քանի մեքենաների, այնուհետև մխրճվել շենքի պատի մեջ, որտեղ տեղակայված էր կենցաղային էլեկտրոնիկայի խանութ, հայտնել է Բադեն Վյուրտեմբերգ դաշնային հողերի Էբերբախ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
Արդյունքում՝ 37 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 10-ը՝ ծանր: 5 տուժածների ստացած վնասվածքները կյանքին վտանգ են սպառնում: Տուժածների մեծ մասը դեռահասներ են: Ավտոբուսն ամեն օր հավաքում է շրջակա գյուղերի երեխաներին և հասցնում Էբերբախի դպրոց:
Հեղինակ -
Edgar Barsegyan