Գերմանիայի լիբերալ կուսակցության առաջնորդը կոչ է անում զինել NATO-ն
Գերմանիայի լիբերալ կուսակցության առաջնորդը կոչ է անում զինել NATO-ն

Գերմանիայի լիբերալ կուսակցության առաջնորդը կոչ է անում զինել NATO-ն: Այս հայտարարությունը Քրիստիան Լինդները արել է Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հետո, որտեղ նա զրուցում էր նոր սպառազինությունների մասին, հյուսիս ատլանտյան դաշինքը պետք է պատրաստ լինի սեփական արսենալի մոդեռնացման և ընդլայնման համար: Նրա հայտարարությամբ, NATO-ի հստակ պատասխանը զգալիորեն կփոխի Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը:

«Գերմանիան այլևս չպետք է պահանջի ամերիկյան միջուկային զենքի դուրս բերումը երկրից, ինչպես դա պահանջում էինք 2009 թվականին»,-ասել է Լինդները:

Գերմանացի քաղաքական գործիչը նշում է նաև, որ Ռուսաստանի հետ բանակցելը շատ կարևոր է, սակայն նույնպես կարևոր է, որ պահպանվեն Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: