Շալվա Պապուաշվիլին ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրին

13:19, 27.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրացավ 31 տարի Սոխումիի անկումից։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այս օրվա կապակցությամբ ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի միասնության համար զոհված մարտիկների հիշատակին։

Հերոսների հրապարակում ներկա էին նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ։

Ափխազեթիում ռազմական առճակատումը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին։ Ճակատամարտը տևեց 13 ամիս 13 օր և ավարտվեց 1993 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Սոխումիի անկմամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը։

Նմանատիպ