Գերմանիայի կողմից Վրաստանի հետ անայցագրային ռեժիմի դադարեցումը օրակարգում դրված չէ. Գերմանիայի ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն ներկա է գտնվել վրաց-գերմանական ռազմավարական համաժողովին, որը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կազմակերպմամբ, տեղի է ունենում ամեն տարի: Միջոցառումը տեղի է ունեցել Գերմանիայում, Բեռլին քաղաքում: Համաժողովի շրջանակներում, թեմաներից մեկը եղել է Եվրամիության հետ Վրաստանի անայցագրային ռեժիմը և այդ տեսանկյունից Գերմանիայում գոյություն ունեցող իրավիճակը:
Նինո Ջավախաձեն համաժողովի մասնակիցներին ներկայացրել է, Գերմանիայում անայցագրային ռեժիմի շրջանակներում առաջացած հիմնախնդիրների հաղթահարման համար՝ ներքին գործերի նախարարության և Վրաստանի կառավարության կողմից իրականացրած միջոցառումները:
Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, համաժողովին գերմանական կողմը ներկայացնում էր, ներքին գործերի դաշնային նախարարի տեղակալ Շտեֆան Մայերը, ով գոհ է մնացել Վրաստանի կառավարության քայլերից, այն բանից հետո, ինչ 2017 թվականի վերջում ավելացել էր ապաստան փնտրողների քանակը:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, 2018 թվականի հունվարից Գերմանիայում ապաստան փնտրողների քանակը կտրուկ նվազել է, ինչպես նաև նվազել է հանցագործությունների վիճակագրությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan