Գերմանիան ընդունել է Վրաստանի քաղաքացիների համար սահմանը բացելու որոշում
Գերմանիան Վրաստանի քաղաքացիների համար կորոնավիրուսի պատճառով երկիր մուտք գործելու վրա արգելքը վերացնելու է հուլիսի 2-ից:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Սահմանափակումների փուլ առ փուլ վերացումը վերաբերելու է, Եվրամիության ոչ անդամ 11 պետություններին, դրանք են՝ Ավստրալիան, Վրաստանը, Ճապոնիան, Կանադան, Մոնտենեգրոն, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը և Չինաստանը:
Գերմանիայի դաշնային կառավարությունը այս որոշումը կայացրել է հուլիսի 1-ին: Գերմանիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում նշված է, որ սահմանափակումների վերացումը չի տարածվում այն երկրների վրա, որոնց քաղաքացիների համար սահմանափակումները չեղարկվել էին Եվրամիության կողմից:
Հիշեցնենք, որ Եվրամիության խորհուրդը հունիսի 30-ին հաստատել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Եվրամիության տարածք: Այդ ցուցակում նաև Վրաստանն է: