Գերմանիան աջակցում է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածին. Անգելա Մերկել
Գերմանիան աջակցում է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածին։ Այս մասին «Դոյչե Վելեյի» տվյալներով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելը:
«Ռազմական օպերացիան պարտադիր էր և համապատասխանաբար իրականացվել է Սիրիայի կողմից քիմիական զենքի հետագա կիրառումը կանխելու նպատակով»,-հայտարարել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերի խոսքերով, գոյություն ունեցող տվյալները խոսում են այն մասին, որ բնակչության դեմ քիմիական զենքի օգտագործման համար պատասխանատուն հենց Սիրիայի իշխանություններն են:
«Մենք սատարում ենք այն փաստը, որ մեր ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական դաշնակիցներն այսպիսի պատասխանատվություն են ստանձնել որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ»,-ասել է Մերկելը։
Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային:
Հեղինակ -
Edgar Barsegyan