ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում
ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Սիրիայում ավիահարվածներ են հասցրել,- այս մասին հայտարարել է  ԱՄՆ-ի զինված ուժերի միավորված շտաբերի ղեկավար, գեներալ Ջոզեփ Դանֆորդը, Պենտագոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Դանֆորդի հայտարարությամբ, թիրախներից մեկը  եղել է գիտահետազոտական կենտրոնը, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը, իսկ երկրորդ թիրախը՝ քիմիական զենքի պահեստն էր։ Գեներալի պարզաբանմամբ, հարվածների նպատակը միակն էր, որ ապագայում այլևս չօգտագործվի քիմիական զենք:

Իր հերթին ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար, Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ առաջիկայում նոր ավիահարվածներ չեն նախատեսվում։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը այսօր հրամայել է , Դումայում քիմիական զենքով հնարավոր հարձակմանը ի պատասխան, Սիրիայի վրա հրթիռային հարվածներ հասցնել:

«Ես հրամայել եմ ԱՄՆ-ի զինված ուժերին հրթիռային հարվածներ հասցնել ընտրված թիրախների վրա, որոնք կապված են Սիրիայի դիքտատոր Բաշար Ասադի քիմիական զենքի հետ»,-հայտարարել է Թրամփը:

Սիրիայի իշխանությունների դեմ օպերացիային միացել են նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում լսվել են պայթյունի ձայներ: