Կռեմլում հայտարարում են, որ Իդլիբում Սիրիայի իշխանությունների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները կլինի ամենավատ սցենարը

19:42, 19.02.2020

Կռեմլում հայտարարում են, որ Իդլիբում Սիրիայի իշխանությունների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները կլինի ամենավատ սցենարը,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքով, Մոսկվան դեմ է նման գործողությանը, սակայն Ռուսաստանն ու Անկարան մնում են կապի մեջ ՝ Իդլիբում լարվածությունը կանխելու համար:

«Եթե խոսքը վերաբերում է Սիրիայի օրինական իշխանությունների և զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա, իհարկե, ամենավատ սցենարն է»,- ասաց Կրեմլի խոսնակը:

Այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իդլիբում ռազմական գործողություն սկսելու պատրաստակամության մասին: Նրա խոսքով, Ռուսաստանի հետ բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել:

Նմանատիպ